Օգտվողի համաձայնագիր
Սույն Օգտվողի համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հանդիսանում է հրապարակային օֆերտա և կարգավորում է «ՎԻՐՏՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) պատկանող www.allone.am կայքի (այսուհետ՝ Հարթակ) օգտագործման կանոնները և պայմանները։ Հարթակից որևէ կերպ օգտվելով՝ Դուք ակցեպտավորում եք հրապարակային օֆերտան և համարվում եք Օգտվող (այսուհետ՝ Օգտվող կամ Գնորդ) և հավաստում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք սույն Համաձայնագրի դրույթներին և պայմաններին։ Հարթակից օգտվելով՝ Օգտվողը հաստատում է նաև, որ գործում է սեփական կամքով և իր անունից։
Հիմնական դրույթներ
- www.allone.am-ը առցանց Հարթակ է, որի միջոցով Ընկերությունը ներկայացնում է վաճառքի առաջարկվող ապրանքները, իսկ Օգտվողները հնարավորություն ունեն ծանոթանալու դրանց և ձեռք բերելու Հարթակում ներկայացված ապրանքները։
- Համաձայնագրի նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
- Բանակցությունների, առաջացած տեխնիկական խնդիրների և Հարթակի օգտագործմանն առնչվող այլ հարցերի համար (այսուհետ՝ Ընկերության կիրառելի կոնտակտային տվյալներ)՝
Հարթակի օգտագործման և/կամ Համաձայնագրի շուրջ առաջացած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, դատական կարգով կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ եղանակով՝ նախաձեռնող կողմի սեփական հայեցողությամբ ընտրվող հաջորդականությամբ։ Բողոքները կարող են ուղարկվել Ընկերության կիրառելի կոնտակտային տվյալների միջոցով։
Հեռ.՝ ———————
Email` allone.arm@gmail.com
Instagram՝ allone.arm
WhatsApp՝
Telegram՝
- Հարթակը/Ընկերությունը պարտավորվում է պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը՝ համաձայն Հարթակում հրապարակված Գաղտնիության քաղաքականության պայմանների՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
- Ընկերությունը պարտավորվում է գործադրել առավելագույն ջանքեր՝ Հարթակի աշխատանքը անխափան և հավուր պատշաճի կազմակերպելու համար, ինչպես նաև Հարթակում խնդիրներ առաջանալու դեպքում հնարավորինս արագ այդ խնդիրները վերացնելու և կանխարգելելու համար։ Այդուհանդերձ, Օգտվողը գիտակցում է, որ Ընկերությունը չի կարող ապահովել Հարթակի և Օգտվողի սարքավորումների և/կամ իր ազդեցությունից դուրս գտնվող համացանցային միջավայրերի լիովին անխափան աշխատանքը, ուստի Հարթակը/Ընկերությունը չի կարող կրել պատասխանատվություն տվյալների հնարավոր կորստի և/կամ սարքավորումների հնարավոր վնասման համար։
- sections.generalProvisions.items.6
Հարթակում ներկայացված ապրանքների ձեռքբերման կարգ
- Կայքում տեղադրված հայտարարություններից օգտվելու համար անհրաժեշտ է կայքում գրանցել Հաշիվ և գրանցել հայտ։ Գնորդը պատվերը ձևակերպելիս Հարթակի միջոցով ներկայացնում է պատվերի հայտը և կատարում է տվյալ պատվերի համար սահմանված կանխավճարի վճարումը։
- Կանխավճարի վճարումը չի համարվում պատվերի վերջնական հաստատում և չի վկայում, որ պատվերով ընտրված ապրանքը առկա է կամ հասանելի է առաքման համար։
Հարթակը/Ընկերությունը պատվերի հայտը և կանխավճարը ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատվերով նշված ապրանքի առկայության, հասանելիության և պատվերի կատարման հնարավորության ստուգում։
- 3.1 Եթե ստուգման արդյունքում հաստատվում է ապրանքի առկայությունը, Հարթակը/Ընկերությունը հաստատում է պատվերը և անցնում դրա կատարման, փաթեթավորման և առաքման գործընթացին՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով։
- 3.2 Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ապրանքը բացակայում է/սպառվել է/այլևս հասանելի չէ կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում պատվերի կատարումը, Հարթակը/Ընկերությունը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Օգտվողին ծանուցում է այդ մասին էլեկտրոնային հաղորդագրությամբ, հեռախոսազանգով կամ Հարթակում նախատեսված այլ հաղորդակցման միջոցով։
- Սույն բաժնի 3.2 կետում նշված դեպքերում Հարթակը/Ընկերությունը պարտավորվում է վերադարձնել Գնորդի կողմից վճարված կանխավճարը նույն վճարման եղանակով, որով այն կատարվել է, եթե Կողմերը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով չեն համաձայնեցրել կանխավճարի օգտագործման կամ վերադարձման այլ կարգ։
- Կանխավճարի վերադարձը կատարվում է Գնորդին համապատասխան ծանուցումն ուղարկելուց հետո առավելագույնը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարային համակարգի, բանկի կամ այլ վճարային ծառայություն մատուցողի կողմից գումարի փաստացի փոխանցման համար պահանջվում է ավելի երկար ժամկետ։ Այդ դեպքում Հարթակը/Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վճարային կազմակերպությունների կողմից պայմանավորված ուշացումների համար։
- Պատվերը համարվում է վերջնականապես հաստատված միայն այն պահից, երբ Հարթակը/Ընկերությունը հաստատել է ապրանքի առկայությունը և այդ մասին ծանուցել է Գնորդին՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով։
- Գնորդն իրավունք ունի չեղարկել պատվերը մինչև պատվերի վերջնական հաստատումը Հարթակի/Ընկերության կողմից՝ համապատասխան հաղորդագրություն ուղարկելով Հարթակի միջոցով կամ այլ հասանելի Ընկերության կիրառելի կոնտակտային տվյալներով։ Եթե պատվերը դեռևս չի հաստատվել, Հարթակը/Ընկերությունը չեղարկում է պատվերը՝ առանց լրացուցիչ վճարների կամ տույժերի կիրառման Գնորդի նկատմամբ։ Եթե պատվերի համար վճարվել է կանխավճար, ապա չեղարկման դեպքում դրա վերադարձը կատարվում է սույն Համաձայնագրով սահմանված կանխավճարի վերադարձի կարգով։ Պատվերի վերջնական հաստատումից հետո պատվերի չեղարկումը կարող է իրականացվել միայն Հարթակի/Ընկերության համաձայնությամբ՝ հաշվի առնելով պատվերի կատարման փուլը և կատարված գործողությունները։
- Հարթակում նշված բոլոր ժամերը և ժամկետները հաշվարկվում և կիրառվում են Հայաստանի Հանրապետության տեղական ժամանակով (GMT+4), եթե սույն Պայմաններով այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ։
- Հարթակի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերի։
- Եթե Գնորդի կողմից պատվերի հայտը ներկայացվում կամ կանխավճարը կատարվում է աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև շաբաթ, կիրակի կամ ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին, ապա պատվերի մշակման և սույն Համաձայնագրով նախատեսված բոլոր ժամկետների հաշվարկը սկսվում է հաջորդ աշխատանքային օրվա ժամը 09:00-ից։
- Սույն Համաձայնագրով նախատեսված բոլոր ժամկետները հաշվարկվում են բացառապես աշխատանքային օրերով և աշխատանքային ժամերի ընթացքում, եթե Համաձայնագրով հստակ այլ ժամկետ կամ հաշվարկման կարգ սահմանված չէ։
- Աշխատանքային ժամերից դուրս ներկայացված պատվերները համարվում են ստացված Հարթակի կողմից հաջորդ աշխատանքային օրվա ժամը 09:00-ին, և դրանց մշակումը սկսվում է այդ պահից։
- key 'sections.purchasingProcedure.items.12 (am)' returned an object instead of string.
Եթե ապրանքը ենթակա է վերադարձման՝ սույն Համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան, Գնորդն իրավունք ունի այն վերադարձնել՝ պահպանելով սույն կետով նախատեսված պահանջները։ Մասնավորապես՝
- Վերադարձվող ապրանքը պետք է գտնվի իր սկզբնական վիճակում, չօգտագործված, չվնասված, պահպանի իր ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, գործարանային փաթեթավորումը, պիտակները, պաշտպանիչ կնիքները և այլ նույնականացման միջոցները (առկայության դեպքում)։
- Վերադարձված ապրանքի ստուգումն իրականացվում է միայն այն բանից հետո, երբ այն փաստացի ստացվում է Ընկերության կողմից։ Ընկերությունը ստուգում է ապրանքի համապատասխանությունը սույն Համաձայնագրով սահմանված վերադարձի պայմաններին, այդ թվում՝ ապրանքի արտաքին տեսքը, ամբողջականությունը, փաթեթավորումը, վնասվածքների բացակայությունը և օգտագործված չլինելու հանգամանքը։
- Եթե ստուգման արդյունքում հաստատվում է, որ ապրանքը համապատասխանում է վերադարձման պայմաններին, Ընկերությունը հաստատում է վերադարձը և իրականացնում է Գնորդի կողմից վճարված գումարի վերադարձը։
- Գումարի վերադարձման դեպքում վերադարձվող գումարից պահվում է ապրանքի վերադարձի կազմակերպման և (կամ) տրանսպորտային (առաքման) ծախսը, եթե վերադարձը պայմանավորված չէ Ընկերության կամ Վաճառողի մեղքով, թերի, վնասված կամ Համաձայնագրին չհամապատասխանող ապրանքի առաքմամբ։
- Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ապրանքը չի համապատասխանում վերադարձման պայմաններին, այդ թվում՝ օգտագործված է, վնասված է, բացակայում են պիտակները կամ պաշտպանիչ կնիքները, կամ առկա են սույն Համաձայնագրով նախատեսված վերադարձը բացառող այլ հիմքեր, Ընկերությունն իրավունք ունի մերժել վերադարձը և չիրականացնել գումարի փոխհատուցում՝ այդ մասին տեղեկացնելով Գնորդին։
Հետևյալ ապրանքները, իրենց բնույթից, անհատական հատկանիշներից կամ հիգիենիկ և անվտանգության պահանջներից ելնելով, ենթակա չեն վերադարձման, փոխանակման կամ դրանց արժեքի փոխհատուցման։
Բացառիկ (եզակի) հագուստներ
- Հատուկ պատվերով կարված հագուստները։
- Անհատական պատվերով կամ չափսերով պատրաստված հագուստները։
- Դիզայներական եզակի հագուստներ։
- Սահմանափակ քանակությամբ կամ բացառիկ նմուշ հանդիսացող ապրանքները։
Օծանելիք (Parfum)
- Բոլոր տեսակի օծանելիքները և օծանելիքային արտադրանքը՝ հաշվի առնելով հիգիենայի, անվտանգության և սպառողների առողջության պաշտպանության միջազգային ընդունված չափանիշները։
Պաշտպանիչ փաթեթավորման կամ կնիքի խախտմամբ ապրանքներ
- Ցանկացած հոլոգրաֆիկ և/կամ պաշտպանիչ նշանով ապրանք, որի փաթեթավորումը բացված է։
- Պաշտպանիչ, հոլոգրաֆիկ կամ անվտանգության կնիքը, պիտակը կամ այլ պաշտպանիչ տարրը վնասված, բացված կամ հեռացված է։
- Ապրանքը կորցրել է իր սկզբնական առևտրային տեսքը կամ վաճառքի համար նախատեսված վիճակը։
- sections.purchasingProcedure.items.18
Իրավունքներ և պարտականություններ
- Սխալ կամ կեղծ կոնտակտային տվյալներ տրամադրելու, այլ անձի անունից օգտվելու կամ ինքնությունը խեղաթյուրելու հետևանքով առաջացած ցանկացած բացասական հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Նման դեպքերում Ընկերությունն իրավունք ունի համապատասխան տվյալները, օրենքով սահմանված կարգով, փոխանցելու իրավասու պետական մարմիններին։
- Օգտվողը պարտավորվում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իր անձնական Հաշիվ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալների հասանելիությանը երրորդ անձանց։ Օգտվողը գիտակցում է, որ ցանկացած դեպքում իր անձնական Հաշվից իրականացվող գործողությունները դիտարկվում են որպես իր կողմից իրականացվող։
- Հարթակը/Ընկերությունը կարող է փոխել Հարթակի ֆունկցիոնալությունը՝ առանց նախնական ծանուցման։
- Հարթակը/Ընկերությունը կարող է պահանջել հաստատող փաստաթղթեր (ներառյալ՝ անձը հաստատող փաստաթղթեր և այլն)։ Չներկայացնելու դեպքում Հարթակի օգտագործումը կարող է սահմանափակվել։
Վճարումների ընդունման կարգ
- Հարթակում ներկայացված ապրանքների դիմաց վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով ՀՀ դրամով։
- Անվավեր ճանաչված կամ չեղարկված գործարքների դեպքում կատարված վճարումների վերադարձն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ նույն բանկային հաշվեհամարին, որից իրականացվել է համապատասխան վճարումը։
Հարթակում յուրաքանչյուր ապրանքի համար նշված գինը ներառում է՝
- Ապրանքի գինը։
- Առաքման ծառայության արժեքը։
- Հարթակի/Ընկերության միջնորդավճարը։
- Ինչպես նաև սույն Համաձայնագրով կամ Հարթակում նախատեսված այլ պարտադիր վճարները, եթե այլ բան ուղղակիորեն նշված չէ։
- Վճարման իրականացման հետ կապված բանկերի և (կամ) վճարային համակարգերի կողմից գանձվող միջնորդավճարները նշվում են առանձին՝ վճարման պահին, և ներառվում են Գնորդի կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարի մեջ։
- Անօրինական կամ խարդախ գործողությունների կասկածների դեպքում Հարթակը/Ընկերությունը անմիջապես տեղեկացնում է բանկին և ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը կարող է ժամանակավորապես դադարեցվել։
Գործողության ժամկետ և փոփոխություններ
- Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Օգտվողի կողմից Կայքից օգտվելու պահից և գործում է անժամկետ։
- Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի իր հայեցողությամբ և առանց Օգտվողի համաձայնության փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրում և/կամ Հարթակում՝ փոփոխել, ավելացնել և/կամ հեռացնել դրույթներ և/կամ պայմաններ։ Կատարված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում կայքում դրանք հրապարակվելու պահից։
Հարթակում ներկայացված ապրանքների նկարագրությունները, լուսանկարները, տեխնիկական բնութագրերը և այլ տեղեկատվությունը հանդիսանում են Ընկերության սեփականությունը։ Արգելվում է դրանց պատճենումը, տարածումը, փոփոխումը կամ այլ նպատակներով օգտագործումը։
Հրապարակման ամսաթիվ՝ 8.08.2026
