Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) հանդիսանում է Օգտվողի համաձայնագրի անբաժանելի մասը և կարգավորում է «ՎԻՐՏՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) պատկանող www.allone.am կայքում (այսուհետ՝ Հարթակ) Օգտվողի անձնական տվյալների հավաքագրման, մշակման, կիրառման և բացահայտման կանոնները և հիմնադրույթները: Հարթակից որևէ կերպ օգտվելով՝ Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք սույն Քաղաքականության դրույթներին և պայմաններին։

1․ Տեղեկատվության հավաքագրում և կիրառում

1․1 Օգտվողի կողմից տրամադրվող անձնական տվյալներ (այսուհետ՝ Անձնական տվյալներ)

Անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, անհրաժեշտության դեպքում հավաքագրված այլ տվյալներ։

1․2 Ինքնաշխատ կերպով հավաքագրվող տվյալներ

  • Քուքիների (Cookie-ն տվյալների փոքր ֆայլ է, որը պահվում է Ձեր ինտերնետային բրաուզերում կամ սարքի վրա) և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով Հարթակը հավաքագրում է այլ՝ ընդհանրացված տեղեկություններ (տեղեկատվություն, որն անձամբ չի վերաբերում Օգտվողին)՝ IP հասցե, user-agent, սարքի/բրաուզերի տեսակ, referrer, error events, Հարթակ այցելելու օր, ամիս, տարեթիվ, ժամ, այցելությունների քանակ, հաճախականություն։
  • Google/Apple համակարգերի միջոցով մուտք գործելիս հավաքագրվում են պրոֆիլի հիմնական տվյալները (անուն, email): Այդ տվյալների օգտագործումն իրականացվում է համապատասխան ծառայությունների գաղտնիության քաղաքականություններին համապատասխան։

2․ Անձնական տվյալների և ինքնաշխատ կերպով հավաքագրվող տվյալների մշակման և կիրառման նպատակները

Հավաքված տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով (ներառյալ, բայց չսահմանափակվելով)․

  • Հարթակից օգտվելու հնարավորության տրամադրման համար, ներառյալ՝ գրանցում, պատվերների ձևակերպում և Օգտվողների հետ կապի ապահովում։
  • Գործողությունների հաստատումների, հիշեցումների, ծանուցումների և հաղորդագրությունների համար։
  • Կայքի կառավարման, ծառայության օգտագործումը վերահսկելու համար, սխալ կամ զեղծարար օգտագործումը կանխելու, դրանից պաշտպանվելու համար։
  • Վիճակագրական տվյալների մշակման (Հարթակում միջին ծախսած ժամանակ, ամենաշատ դիտված ապրանքներ և այլ վիճակագրություն), վերլուծությունների կատարման, ծառայությունների բարելավման և բիզնես գործընթացների օպտիմալացման նպատակներով։
  • Խնդիրների և անսարքությունների հայտնաբերման, վերացման և կանխարգելման համար։
  • Կայքը բարելավելու համար։
  • Օգտվողների հետ հաղորդակցության, սպասարկման և աջակցության ապահովման նպատակներով։
  • Վճարային համակարգերին տվյալների փոխանցման՝ վճարումների մշակման և համապատասխան վճարային գործընթացների իրականացման նպատակով։

3․ Օգտվողի իրավունքները

3․1․ Օգտվողն իրավունք ունի պահանջելու իր անձնական տվյալների դիտում, ուղղում, թարմացում կամ ջնջում։

3․2․ Անձնական տվյալների հետ կապված հարցերով կամ տվյալների ջնջման պահանջով Օգտվողը կարող է կապ հաստատել Ընկերության հետ՝ ուղարկելով նամակ allone.arm@gmail.com

4․ Այլ դրույթներ

4․1․ Սույն քաղաքականությունը հանդիսանում է Օգտվողի համաձայնագրի անբաժանելի մասը։ Քաղաքականությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Օգտվողի համաձայնագրով, Ընկերության հետ կնքված լրացուցիչ Պայմանագրով և/կամ ՀՀ գործող օրենսդրությամբ։

4․2․ Սույն Քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Օգտվողի կողմից Կայքից օգտվելու պահից և գործում է անժամկետ։

4․3․ Հարթակն/Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի իր հայեցողությամբ և առանց Օգտվողի նախնական համաձայնության փոփոխություններ կատարել սույն Քաղաքականությունում և/կամ Հարթակում՝ փոփոխել, ավելացնել և/կամ հեռացնել դրույթներ և/կամ պայմաններ: Կատարված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում Հարթակում դրանք հրապարակվելու պահից: Քաղաքականության վերջին թարմացման ամսաթիվը մշտապես նշվում է Հարթակում։

Հրապարակման / Վերջին թարմացման ամսաթիվ՝ 8.08.2026