• վերադարալ

    Ու՞Ր Է ԻՄ ՊԱՆԻՐԸ

    ԳԻՆ

    2800 AMD

    ՔԱՆԱԿ

    Պահեստում : առկա է 0 հատ

    անվճար առաքում Երևանում

    Երևանից դուրս առաքման պայմանները

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈԻԹՅՈԻՆ

    «Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:

    Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

    Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից, քանի որ կարծում է, որ չի կարող վերահսկել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ:

    Բոլորը գիտեն, որ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անգամ անհրաժեշտ: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից:

    ​Հուսով ենք, որ ընթերցողը «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը այնպես կմեկնաբանի և կկիրառի կյանքում, որ կկարողանա ճիշտ կողմնորոշվել փոփոխությունների պարագայում և հաջողություն կունենա:

    ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
    Հեղինակ (ներ) Սպենսեր Ջոնսոն
    Թարգմանությունը Նազելի Կարապետյան
    Լեզու Հայերեն
    Էջաքանակ 72
    Հրատ. տարեթիվ 2015
    Տպագրություն Սև սպիտակ
    ISBN 978-9939-52-910-3
    Կազմ Կոշտ
    Չափս 14.5 x 20 սմ