• վերադարալ

    ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

    ԳԻՆ

    3900 AMD

    ՔԱՆԱԿ

    Պահեստում : առկա է 0 հատ

    անվճար առաքում Երևանում

    Երևանից դուրս առաքման պայմանները

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈԻԹՅՈԻՆ

    «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ: Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք: Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր:

    Թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի մտածելակերպին, հոգևոր և մշակութային ժառանգությանը: 

    Հայ ժողովրդական հեքիաթները իրենց մեջ խտացնում են հայ ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած իմաստությունը, կենսափիլիսոփայությունը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները, հումորը, սովորույթները: Պարունակում են պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ: Այս հեքիաթները գալիս են հազարամյակների խորքից, սակայն իրենց մեջ կրող ճշմարտությունները միշտ արդիական են ու անփոփոխ:

    Վստահ ենք, որ դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեն թե՛ փոքրերի և թե՛ մեծերի շրջանում:

    ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
    Կազմող (ներ) Նազելի Կարապետյան
    Նկարիչ Լիլիթ Մնացականյան
    Լեզու Հայերեն
    Էջաքանակ 240
    Հրատ. տարեթիվ 2019
    Տպագրություն Գունավոր
    ISBN 978-9939-75-311-9
    Կազմ Կոշտ
    Չափս 17 x 24.5 սմ