• վերադարալ

    ԱՇԽԱՐՀԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ (ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ)

    ԳԻՆ

    7700 AMD

    ՔԱՆԱԿ

    Պահեստում : առկա է 0 հատ

    անվճար առաքում Երևանում

    Երևանից դուրս առաքման պայմանները

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈԻԹՅՈԻՆ

    «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը 2015թ․ «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվեց նախորդ տարվա մանկական բեսթսելեր։ Այն դարձավ հազարավոր փոքրերի և մեծերի սիրելի գիրքը։ Այժմ վերջինս ներկայանում է նորովի՝ նոր նկարազարդումներ և ձևավորում, նոր իմաստուն հեքիաթներ։

    «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ։

    Հեքիաթների այս ժողովածուն կազմվել է տևական և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։ Ամիսներ շարունակ ուսումնասիրվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ավելի քան 6 հազար հեքիաթ, որոնցից կազմողը ջանացել է ընտրել նրանք, որոնք առավել հարուստ են բարոյախրատական գաղափարներով, տալիս են առաքինի, աշխատասեր և խոնարհ մարդու նկարագիրը, մանուկներին ուսուցանում, որ արդարությունն ու բարությունն ի վերջո միշտ հաղթանակում են՝ փոխելով մարդկանց կյանքն ու հոգին։

    ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
    Թարգմանությունը Հասմիկ Մկրտչյան
    Կազմող (ներ) Շավարշ Կարապետյան
    Լեզու Հայերեն
    Էջաքանակ 312
    Հրատ. տարեթիվ 2020
    Տպագրություն Գունավոր
    ISBN 978-9939-75-555-7
    Կազմ Կոշտ
    Չափս 21.5 x 28.5 սմ